Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0010/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ԼԵՌ-ԷՔՍ» ԽՈՒՄԲ ՍՊԸ-ին


Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0010/02/22 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, (․․․), եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Դատարանի գնահատմամբ՝ թիվ ՀԿԴ/0010/02/22 գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել «ԼԵՌ-ԷՔՍ» ԽՈՒՄԲ ՍՊԸ-ի իրավունքների և պարտականություններ վրա։ Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանը տեղեկացնում է, որ մինչև 2023 թվականի մարտի 30-ը ներառյալ կարող եք ներկայացնել միջնորդություն՝ նշված գործին որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: (․․․)։
Տեղեկացնում ենք նաև, որ թիվ ՀԿԴ/0010/02/22 գործով հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի մարտի 31-ին, ժամը 15։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`