Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրապարակային ծանուցում՝ թիվ ԵԱԴԴ/1612/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

31.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Հրապարակային ծանուցում՝ թիվ ԵԱԴԴ/1612/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Պատասխանող՝ Հարություն Ազատյանին
/ՀՀ, ք. Երևան, Սիսակյան փողոց, 6 շ., 27 բն./

Դուք՝ որպես թիվ ԵԱՆԴ/1612/02/17 քաղաքացիական գործով պատասխանող, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Ա.Բադիրյան/ վարույթում քննվող ԵԱՆԴ թիվ 1612/02/17 քաղաքացիական գործով դատարանը 23.06.2022թ. կայացրել է վճիռ:

Վ Ճ Ռ Ե Ց
1. <<Ամերիաբանկ>> փակ բաժնետիրական ընկերության հայցապահանջը բավարարել. Երևան քաղաքի Սիսակյան փողոց, 6-րդ շենք, թիվ 27 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ. <<Ամերիաբանկ>> փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած պարտքի գումարի չափով բռնագանձում տարածել Կարեն Նազարի Մկրտչյանի բաժնեմասի վրա:
Հանգուցյալներ Նազար Խնկոյի Մկրտչյանի և Պայծառ Սեդրակի Մկրտչյանի բաժնեմասերին համաչափ գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին՝ հանգուցյալներ Նազար Խնկոյի Մկրտչյանի և Պայծառ Սեդրակի Մկրտչյանի ժառանգության ընդունումից հետո այն հանձնելով ժառանգման հրավիրված անձանց՝ ժառանգական զանգվածում նրանց բաժիններին համամասնորեն:
2. Պատասխանողներ Կարեն Նազարի Մկրտչյանից, Սարգիս, Մխիթար, Նատալյա, Գայանե, Արտյոմ, Սևակ, Տաթևիկ, Գայանե /ծնված՝ 1990թ./ Մկրտչյաններից, Մետաքսյա Զաքարյանից, Հարություն Ազատյանից համապարտության կարգով, հօգուտ <<Ամերիաբանկ>> փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 4.000 /չորս հազար / ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի դատարան դիմելու համար հայցվոր ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար՝ մնացած մասով դատական ծախսերի հարցը համարելով լուծված:
Սույն դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանների հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ԲԱԴԻՐՅԱՆ

Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ Արաբկիրի նստավայրում /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru, հեռ.՝ 010-24-48-47/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-48-47

Էլ. փոստ`