Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/56548/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Անդրանիկ Ժորայի Առաքելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Գուդկրեդիտ>> լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Անդրանիկ Ժորայի Առաքելյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի <<Գուդկրեդիտ>> լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Անդրանիկ Ժորայի Առաքելյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 18.09.2023 թվականին, ժամը 13:45-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
2. Սույն գործով առկա է եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք /4.102,2 ՀՀ դրամ/ գանձելու հնարավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`