Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/60681/02/22 քաղաքացիական գործով Արթուր Միսակի Գլջյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/60681/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22-ը հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Գլջյանի ընդդեմ Միսակ Գրիգորի Գլջյանի, Սուսաննա Արմենակի Դավթյանի, Արթուր Միսակի Գլջյանի, Լուսինե Միսակի Գլջյանի՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 02.12.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 20.03.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 02.05.2023թ. որը դատավորի վերապատրաստման մեջ գտնվելու պատճառով տեղափոխվել է 22.06.2023թ.:
Նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են վիճելի բնակարանը հայցվորի և պատասխանողների համատեղ սեփականությունը հանդիսանալու, բնակարանից հայցվորի բաժնեմասի առանձնացման անհնարինության, պատասխանողներին հայցվորի բաժնեմասը փոխհատուցմամբ ձեռք բերելու առաջարկ անելու և պատասխանողների կողմից դրանից հրաժարվելու, բնակարանի արժեքի և հայցվորի բաժնեմասի արժեքի վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/60681/02/22 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Դավիթ Գլջյանը պետք է ապացուցի վիճելի բնակարանը հայցվորի և պատասխանողների համատեղ սեփականությունը հանդիսանալու, բնակարանից հայցվորի բաժնեմասի առանձնացման անհնարինության, պատասխանողներին հայցվորի բաժնեմասը փոխհատուցմամբ ձեռք բերելու առաջարկ անելու և պատասխանողների կողմից դրանից հրաժարվելու, բնակարանի արժեքի և հայցվորի բաժնեմասի արժեքի վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 05.12.2023թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 14.12.2023թ., ժամը 10:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`