Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանող՝ «Ռեսո» ԱՓԲ ընկերությանը / ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 62, 93-93/1 տարածք/ թիվ ԵԴ/32425/02/21

16.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Արկադի Պողոսյանի ընդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության 15.04.2021 թվականին «Անկախ փորձագիտական ինստիտուտ» կողմից տրված պատահարի առաջացման պատճառների առաջնային փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացությունը անհիմն ճանաչելու և որպես հետևանք «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության կողմից ապահովագրական վճարի հատուցման որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/32425/02/21 քաղաքացիական գործով 12.09.2023 թվականին, ժամը 12:00-ին դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 24.01.2024 թվականին, ժամը 15:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (010) 51-18-13

Էլ. փոստ`