Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/8500/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/8500/02/23
06.10.2023թ.

Կառլուշկա Բագրատի Ծառուկյանին
/ՀՀ, ք.Երևան, Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, 26/1 տուն/

Տատյանա Բաբկենի Մարանջյանին
/ ՀՀ, ք.Երևան, Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, 26/2 տուն /

Տատյանա Բաբկենի Մարանջյանին
/ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան փողոց, 25Ա շենք, բնակարան 29 /

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/8500/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Ղազարոսի Ծառուկյանի ընդդեմ Կառլուշկա Բագրատի Ծառուկյանի, Տատյանա Բաբկենի Մարանջյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից փաստացի զբաղեցրած հողամասն առանձնացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գառնիկ Ղազարոսի Ծառուկյանի ներկայացուցիչ Սեդա Ծառուկյանը 09․06․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Կառլուշկա Բագրատի Ծառուկյանի, Տատյանա Բաբկենի Մարանջյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից փաստացի զբաղեցրած հողամասն առանձնացնելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 12.06.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Կառլուշկա Բագրատի Ծառուկյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ Տատյանա Բաբկենի Մարանջյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Կառլուշկա Բագրատի Ծառուկյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ պատասխանող Տատյանա Բաբկենի Մարանջյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/8500/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Գառնիկ Ղազարոսի Ծառուկյանի ընդդեմ Կառլուշկա Բագրատի Ծառուկյանի, Տատյանա Բաբկենի Մարանջյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից փաստացի զբաղեցրած հողամասն առանձնացնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 07.11.2023 թվականին, ժամը 14:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`