Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 1/0051/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

12.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Վարչական դատարան
Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վարդան Բալյանին,
(Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Որոտան փ., 1Ա շենք, բն.20)

Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ Վարդան Բալյանի՝ Վարդան Վալերիի Բալյանին «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11.50-ին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:





ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` հեռ. +(37410) 49-48-07/219/

Էլ. փոստ`