Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 1836/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

12.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Վարչական դատարան
Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ՝ Էմմա Շաբոյանին,
(ք.Երևան, Կոմիտասի 44շ., բն.26)

Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Դավիթ և Լիլիթ Հաբեթյանների ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ Կենտրոն նոտարական տարածքի նախկին նոտար Էմմա Շաբոյանի, Սամվել Հապետյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության, Արուսյակ Հայրապետյանի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2013թ. թիվ 06032013-01-2145 վկայականով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Համբարձում Հապետյանի՝ ՌԴ Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Անդրեևո-Մելենտևո գյուղի վարչակազմի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կարպովի կողմից վավերացված 22.02.2011թ. կտակն անվավեր ճանաչելու, 11.09.2013թ. Սամվել Համբարձումի Հապետյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու՝ ՀՀ ԱՆ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից իրականացված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ 17.09.2013թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092013-01-0126 և 05.11.2013թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05112013-01-2019 վկայականներով կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ հանդիսացող նոտարին՝ Դավիթ Հաբեթյանին և Լիլիթ Հաբեթյանին, Վարդուշ Սարգսյանի ամբողջ գույքի մասով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ 06.03.2013թ. թիվ 06032013-01-2145 վկայականով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Համբարձում Հապետյանի՝ ՌԴ Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Անդրեևո-Մելենտևո գյուղի վարչակազմի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կարպովի կողմից վավերացված 22.02.2011թ. կտակն անվավեր ճանաչելու, 17.09.2013թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092013-01-0126 և 05.11.2013թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05112013-01-2019 վկայականներով կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ հանդիսացող նոտարին՝ Դավիթ Հաբեթյանին և Լիլիթ Հաբեթյանին Վարդուշ Սարգսյանի ամբողջ գույքի մասով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:





ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` հեռ. +(37410) 49-48-07/219/

Էլ. փոստ`