Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԷԴ/1227/02/12 գործով ծանուցագիր

17.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ԵԷԴ/1227/02/12
10 հոկտեմբերի 2023թ.
Սամվել Կռլենիի Ասոյանին
/հասցեն՝ ք.Երևան, Գլինկայի փող., 1-ին նրբ., տուն 1/




Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 28.07.2023թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԷԴ/1227/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Առաքել Կառլենի Ասոյանի ընդդեմ Ստյոպա Արարատի Բերնեցյանի, Վարդան Ռաֆիկի Ասոյանի իրավահաջորդներ՝ Գայանե Մաքսիմի Մանուկյանի, Սուսաննա Վարդանի Ասոյանի և Սեյրան Վարդանի Ասոյանի, Սամվել Կառլենի Ասոյանի` Երևան քաղաքի Գլինկայի փողոց 1-ին նրբանցք 1 տուն հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Մաքսիմի Մանուկյանի, Սուսաննա Վարդանի Ասոյանի և Սեյրան Վարդանի Ասոյանի ընդդեմ Առաքել Կառլենի Ասոյանի, Սամվել Կառլենի Ասոյանի, Ստյոպա Արարատի Բերնեցյանի, երրորդ անձ Լևոն Շահենի Համբարձումյան, Արթուր Ռուբիկի Սեդրակյան՝ Երևան քաղաքի Գլինկայի փողոց 1-ին նրբանցք 1 տուն հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին և :
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. նոյեմբերի 28-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է նախնական դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ համապատասխան լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա. Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`