Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/3765/02/19 քաղաքացիական գործով որպես հակընդդեմ հայցով պատասխանող ՌՈՄԵԼԱ ՎԼԱԴՄԻՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

19.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՌՈՄԵԼԱ ՎԼԱԴՄԻՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 13 փողոց, 75)


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Անահիտ Ֆեդյաևնա Մելքոնյանի հայցի ընդդեմ Ռոմելա Վլադիմիրի Պետրոսյանի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պանաջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ռոմելա Պետրոսյանի ընդդեմ Անահիտ Ֆեդյաևնա Մելքոնյանի` ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնք 4-րդ փողոց տուն 25 հասցեի անշարժ գույքի օգտագործման և տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու և պատասխանողն Անահիտ Մելքոնյանին Լոռու մարզի Շահումյան համայնք 4-րդ փողոց տուն 25 հասցեի անշարժ գույքը ազատելու պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Հակընդդեմ հայցով պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`