Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/46989/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/46989/02/22
28.09.2023թ.

Ասյա Ռուբենի Ծատուրովայի
ներկայացուցիչ Սիրուն Մարտիրոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Զաքիյան 7-2, 2-րդ հարկ/

Մհեր Լենոյի Մարությանին
ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Արմեն Ջանիկի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Լևոն Ջանիկի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Լուսինե Լենոյի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Ջանիկ Լենոյի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Էլմիրա Համբարձումի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Լենո Լևոնի Մարությանին
ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 15 շենք, բնակարան 20

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/46989/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵԴ/46989/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ասյա Ռուբենի Ծատուրովայի ընդդեմ Մհեր Լենոյի Մարությանի, Լենո Լևոնի Մարությանի, Էլմիրա Համբարձումի Մարությանի, Ջանիկ Լենոյի Մարությանի, Լուսինե Լենոյի Մարությանի, Լևոնի Ջանիկի Մարությանի, Մհեր Լենոյի Մարությանի, Արմեն Ջանիկի Մարությանիի՝ անշարժ գույքում պատասխանողի բաժին որոշելու, բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ասյա Ռուբենի Ծատուրովան 09.09.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մհեր Լենոյի Մարությանի՝ անշարժ գույքում պատասխանողի բաժին որոշելու, բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը 14.09.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.04.2023 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է և թիվ ԵԴ/46989/02/22 քաղաքացիական գործով Լենո Լևոնի Մարությանը, Էլմիրա Համբարձումի Մարությանը, Ջանիկ Լենոյի Մարությանը, Լուսինե Լենոյի Մարությանը, Լևոնի Ջանիկի Մարությանը, Մհեր Լենոյի Մարությանը և Արմեն Ջանիկի Մարությանը ներգրավվել են որպես պատասխանողներ:
Ասյա Ռուբենի Ծատուրովայի ներկայացուցիչ Սիրուն Մարտիրոսյանը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ Ասյա Ռուբենի Ծատուրովան հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մհեր Լենոյի Մարությանի գումարի բոնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2022թ. թիվ ԵԴ/50083/02/21 վճռով հայցը բավարարվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/50083/02/21 քաղաքացիական գործով կայացրած 21.02.2022 թվականի վճիռը բավարարել է բռնագանձման պահանջի մասով:
Մհեր Լենոյի Մարությանից հօգուտ Ասյա Ռուբենի Ծատուրովայի բոագանձման ենթակա գումարը կազմել է 577.918 ՀՀ դրամ: Մհեր Լենոյի Մարությանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 11558.36 (տասնմեկ հազար հինգ հարյուր հիսուն ութ հազար) ՀՀ դրամ որից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 77.918 (յոթանասուն յոթ հազար ինը հարյուր տասնութ) ՀՀ դրամը՝ որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի չափով հաշվարկված աոկոսագումար: Մհեր Լենոյի Մարությանից հօգուտ Ասյա Ռուբենի Ծատուրովայի բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշկարկային դրույքաչափի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2022թ. թիվ ԵԴ ԵԴ/50083/02/21 քաղաքացիական գործով տրամադրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել է թիվ 08915395 կատարողական վարույթը:
ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարւաշ և Էրեբունի֊Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Մ. Խուրշուդյանի 08.06.2022թ. թիվ Եա5070/02 գրությամբ Ասյա Ծատուրովային առաջարկվել է դիմել դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պարտապանի բաժնեմասն ընդհանուր գույքից առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Հայցվորի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 197-րդ հոդվածները, նշել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից չի հայտնաբերվել Մհեր Մարությանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույք, բացի ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, 20 բնակարանից, որով հնարավոր կլինի ապահովել պարտավորության կատարումը:
Ուստի, հայցվորը ձեռք է բերել իրավունք ընդհանուր գույքից Մհեր Մարությանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջ ներկայացնել դատարան:
Տվյալ դեպքում, թիվ ԵԴ/50083/02/21 քաղաքացիական գործու[ պարտապան Մհեր Մարությանին ընդհանուր համատեղ սեւիականության իրավունքով պատկանում է միայն ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, 20 բնակարան հասցեի անշարժ գույքը (օրենքի ուժով դրա 1/2-րդ մասը), որպիսի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել պարտավորության համար բռնագանձում տարածել նրան պատկանող բաժնեմասի վրա:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ասյա Ծատուրովան, օգտվելով վեճը արտադատական կարգով լուծելու հնարավորությունից, չի հասել որևէ արդյունքի, անհրաժեշտություն է առաջացել հարցը լուծել դատական կարգով:
Ելնելով վերոգրյալից՝ Ասյա Ռուբենի Ծատուրովայի ներկայացուցիչ Սիրուն Մարտիրոսյանը դատարանին խնդրել է ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, 20 բնակարան հաււցեում որոշել Մհեր Լենոյի Մարությանի բաժինը: Ք Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, 20 բնակարանից բնեղենով առանձնացնել Մհեր Լենոյի Մարությանին պատկանող բաժնեմասը դրա վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2022թ. թիվ ԵԴ/50083/02/21 կատարողական թերթով սահմանված պարտավորությունների կատարման համար բռնագանձում տարածելու նպատակով: Մհեր Լենոյի Մարությանի բաժնեմասն ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, 20 բնակարանը վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով Մհեր Մարությանի բաժնեմասի արժեքի վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2022թ. թիվ ԵԴ/50083/02/21 կատարողական թերթով սահմանված պարտավորությունևերի կատարման համար բռնագանձում տարածելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ԹիվԵԴ/46989/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 05-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/46989/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանողի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, 11 փողոց, 15 շենք, բնակարան 20 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Մհեր Լենոյի Մարությանի համապատասխան բաժնեմասի առկայության փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու կամ բացակայության փաստը,
դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողները պետք է ապացուցեն
ա) Թիվ ԵԴ/50083/02/21 գործով Ասյա Ռուբենի Ծատուրովայի նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը:
բ) Թիվ ԵԴ/50083/02/21 գործով Ասյա Ռուբենի Ծատուրովայի նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Մհեր Լենոյի Մարությանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 05.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`