Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԱՔԴ/0307/02/16 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր «Նաիրիշին» ԲԲԸ-ին
ք.Եղվարդ, Արդյունաբերական հանգույց

ներկայացուցիչ՝ Արմեն Մելքոնյանին
ք.Երևան, Վաղարշյան 23/16

«Նաիրիշին» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Մայիս Հայրապետյանին
ք. Երևան, Սիսվանի 6

Պատասխանող Սուրիկ Ալթունյանին
ք.Երևան, Հր. Ներսիսյան 12 շենք, բնակարան 6

Ներկայացուցիչ՝ Ալբերտ Կանդալյանին
ք.Երևան, Սևաստոպոլյան 47

Երրորդ անձ «Նոր Մեդ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Հր. Ներսիսյան 12 շենք, բնակարան 6

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0307/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Նաիրիշին» ԲԲԸ-ի ընդդեմ Սուրիկ Ալթունյանի, երրորդ անձ «Նոր Մեդ» ՍՊԸ-ի՝ գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ 08.11.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Նախնական դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`