Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3212/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

25.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Պողոս Աբրահամի Համամջյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Բերդ, Նալբանդյան փողոց, տուն 20/

Ըստ հայցի «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ Պողոս Աբրահամի Համամջյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՏԴ/3212/02/23 քաղաքացիական գործով 20.10.2023 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի վարույթը կարճելու մասին:
Գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 17:30-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 27112

Էլ. փոստ`