Թիվ ԵԴ2/0178/17/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.10.2023
Ռազմիկ Ռոլադի Դիլանյանին
/ք.Երևան, Արցախի փողոց 35/
Դատական գործ՝ ԵԴ2/0178/17/23
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ամերիաբանկ» ՓԲԸ ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ2/0178/17/23 դատական գործով /ըստ դիմումի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ արբիտրաժային տրիբունալի միջանկյալ վճիռը՝ արբիտրաժային գործով սահմանված հայցի պահովման միջոցները դադարեցնելու վերաբերյալ, ճանաչելու և արգելանքների վերացման վերաբերյալ կատարողական թերթ տալու մասին/ 21.07.2023 թվականին կայացված՝ դիմումը մերժելու մասին որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Արցախի փողոց 35» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11, 330
Էլ. փոստ`