Թիվ ՏԴ/3447/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
27.10.2023
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Արման Վոլոդյայի Եգանյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Սևքարեցի Սաքո շ. 6, բն. 33)
Ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկեր¬ության ընդդեմ Արմեն Վոլոդյայի Եգանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող Երրորդ անձինք` Վոլոդյա Հայրոյի Եգանյանի, Ժենյա Աղաբեկի Եգանյանի, Արման Վոլոդյայի Եգանյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձինքնացնելու,դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ՏԴ/3194/02/23 քաղաքացիական գործով 25.10.2023 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցից հրաժարվելու մասին:
Հայցից հրաժարվելու մասին դիմումը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2023 թվականի նոյեմբերիի 02-ին, ժամը 12:30-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` 27112
Էլ. փոստ`