Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/26924/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Վոլոդյայի Հունանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Լևոն Վոլոդյայի Ավետիսյանի, Սուսան Աբրահամի Ավետիսյանի, Վոլոդյա Սարիբեկի Ավետիսյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Երևան համայնքի, Լևոն վոլոդյայի Հունանյանի, Մարիամ Համբարձումի Համբարձումյանի, Հովհաննես Վոլոդյայի Հունանյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ հայցվորների ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու, հողամասերի տեղադիրքի խախտումը վերացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Լևոն Վոլոդյայի Ավետիսյանի, Սուսան Աբրահամի Ավետիսյանի, Վոլոդյա Սարիբեկի Ավետիսյանի ընդդեմ Երևան համայնքի, Լևոն վոլոդյայի Հունանյանի, Մարիամ Համբարձումի Համբարձումյանի, Հովհաննես Վոլոդյայի Հունանյանի՝ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ հայցվորների ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու, հողամասերի տեղադիրքի խախտումը վերացնելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`