Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/64884/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ

ԵԴ/64884/02/22

Պատասխանող՝ Մանուկ Բենյամինի Բայթարյանին

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շահումյան 4-րդ փող, 2-րդ նրբ., 19 տ.



Տեղեկացվում է Ձեզ, որ դատավոր Ա.Շիլաջյանի ՀՀ Արդարադատության ակադեմիայում կայանալիք 06.11.2023թ. մինչև 10.11.2023թ. դատավորների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով 08.11.2023թ. ժամը 15:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29.01.2024թ., ժամը 11:00-ին:

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/64884/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլ Ինշուրանս ԱՓԲ ընկերության ընդդեմ Դերժավա-ս ՓԲ ընկերության, Մանուկ Բենյամինի Բայթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Դատական նիստը նշանակվել է 29.01.2024թ., ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010240821

Էլ. փոստ`