Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործով Գոհար Մարտիկի Մելքոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10528/02/21








ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին


18 հուլիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը / դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ըստ հայցի Հովիկ Մարտիկի Մելքոնյանի ընդդեմ Մարտիկ Նահապետի Մելքոնյանի, Արմեն Մարտիկի Մելքոնյանի, Նահապետ Մարտիկի Մելքոնյանի, Գոհար Մարտիկի Մելքոնյանի, անչափահաս Վարդան Արմենի Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի՝ ժառանգություն ընդունելու, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Հովիկ Մարտիկի Մելքոնյանի ընդդեմ Մարտիկ Նահապետի Մելքոնյանի, Արմեն Մարտիկի Մելքոնյանի, Նահապետ Մարտիկի Մելքոնյանի, Գոհար Մարտիկի Մելքոնյանի, անչափահաս Վարդան Արմենի Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի՝ ժառանգություն ընդունելու, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 10.03.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 15.03.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատարանի 22.03.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է դատական նիստ՝ 18.07.2023թ.:
Դատարանում ստացվել է «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենի գրությունը, որով հայտնվել է, որ Դատարանի 10.10.2022թ. նշանակված դատատեխնիկական փորձաքննությամբ նշված պահանջները թողնվում են անկատար՝ փորձաքննության ծախսը հայցվորի կողմից չվճարելու պատճառով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Սույն գործով դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու հիմքը փորձաքննության նշանակումն է: Դատարանը գտնում է, որ փորձաքննությունն իրականացնող մարմնի ղեկավարի գրությունից հետևում է, որ նշանակված փորձաքննությունը չի անցկացվել, իսկ նոր փորձաքննություն կարող է նշանակվել միայն գործի վարույթը վերսկսելուց և կողմերի դիրքորոշումները պարզելուց հետո:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159, 199, 200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերսկսել թիվ ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործի վարույթը:
Հրավիրել նախնական դատական նիստ 05.12.2023թ., ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում /դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ





Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`