Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/20967/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

30.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
(ք. Երևան, Ա.Արմենակյան փ. 272)



Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան)՝ 16.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/20967/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «Ֆասթ Բանկ» ՓԲԸ ընդդեմ՝ Խաչիկ Արամի Նավոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:
Ղեկավարվելով վերը նշված հոդվածով՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանող՝ Խաչիկ Արամի Նավոյանին (ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ, Նորք 9-րդ փ., տ.62) ծանուցել դատարանում քննվող թիվ ԵԴ2/20967/02/23 քաղաքացիական գործի վերաբերյալ և դատարան ուղարկել պատասխանողի ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`