Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5958/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

02.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Սուսաննա Մկրտչյանին
(ք. Երևան, Նոր Արեշ 11-րդ փող. 40)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Վարդիթեր Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Արսեն Մկրտչյան, Կադաստրի կոմիտե, Սուսաննա Մկրտչյան և Ռազմիկ Մկրտչյան՝ 29.08.2014 թվականի ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ ակտ կայացնելուն պարտավորեցնելու, իսկ որպես ածանցյալ պահանջ՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 13.02.2024 թվականի ժամը 11:10-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`