Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2126/04/23 գործով գրություն

02.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/2126/04/23
02 նոյեմբերի 2023թ.

Մերի Դավթի Հակոբյանին
/հասցեն՝ ՀՀ ք.Երևան, Ավան Առինջ,
1-ին միկրոշրջան, 1/4 շենք, բն. 5/

Տեղեկացվում է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Մերի Հակոբյանի սնանկության գործով 09.10.2023թ. դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ ապահովված պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին:
Վերը նշված դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինակները դեպոնացված են ՀՀ սնանկության դատարանում և ցանկության դեպքում դրանց կարող եք ծանոթանալ ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում (հասցեն՝ ք.Գյումրի, Անկախության հր., 7):
Միաժամանակ տեղեկացվում է, որ անհրաժեշտ է դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիրքորոշում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ապահովված պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասով ներկայացված պահանջի վերաբերյալ:


Առդիր՝ թերթից:


Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`