Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/11184/05/17 վարչական գործով հրապարակային ծանուցում

03.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09


Թամարա Նալբանդյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ս. Տարոնցու նրբ., 10շ., բն. 13/1

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/11184/05/17 վարչական գործով, գործն ըստ հայցի Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Սուսաննա և Թամարա Նալբանդյաններ՝ 18.05.2016 թվականի թիվ 1791-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 07-ին, ժամը 10:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ): Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`