Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/2715/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

03.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ
Անդրանիկ Ելինյանին
ք. Երևան, Հր. Քոչարի 28 շենք, բն. 14

Դիմող ՀՀ ՊԵԿ-ին
ք. Երևան, Մ. Խորենացու 3,7

Պարտապան «ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մեսրոպյանին
ք. Երևան, Նորք-Մարաշ, Կորյունի 1/1 տար.

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/2715/04/23 սնանկության գործը ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ «ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ԱՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Տեղեկացվում եք, որ 23.11.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է դատական նիստ՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի դեմ պարտապան «ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից ներկայացրած առարկության քննության նպատակով։
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`