Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԿԴ/0130/02/16 Պատասխանող՝ Աննման Միքայելյան Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարմենի փ., 98/1 շ.,1 բն.

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԿԴ/0130/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի Նելլի Միքայելյանի ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Աննման Միքաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ ԱԳԿ ՊԿ-ի, Վաղինակ Վերմիշյանի, Լուսինե Մկրտչյանի՝ ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ընդունել վարույթ և գործի վարույթը վերսկսել, գործի քննությունը նշանակել 01.02.2024 թվականին, ժամը 12:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում /հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա/:
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Հ.ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`