Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/13160/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/13160/02/22
Լենա Արմենի Չիբուխչյանին
/ՀՀ, ք. Երևան, Թորոմոնյան փողոց, 47 տուն/

Ուղարկվում է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/13160/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Լենա Արմենի Չիբուխչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն 23.03.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լենա Արմենի Չիբուխչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 4.169.164,50 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մերի Գրիգորյանի կողմից 19.10.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 10.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ 2023 թվականին մարտի 13-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանող Լենա Արմենի Չիբուխչյան առաջարկ-դիմում (օֆերտա) է ներկայացրել հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ին՝ առաջարկելով վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան իր հետ կնքել հաշվարկային քարտի վարկային (կրեդիտավորման) պայմանագիր, իսկ բանկն ընդունել է (ակցեպտավորել է) առաջարկը և 04.02.2019 թվականին տրամադրելով վարկային սահմանաչափը, կողմերի միջև պայմանագիրը համարվել է կնքված:
Վարկային առաջարկ-դիմումով սահմանվել է, որ սույն առաջարկ-դիմումը ստորագրելով՝ հաճախորդն ընդունում է, որ բանկի կողմից սույն առաջարկ-դիմումում նշված առաջարկը սույն դիմումը տալու ամսաթվից 30 աշխատանքային օրվա ընթացքում ակցեպտավորելու դեպքում, սույն առաջարկ-դիմումը վարկավորման կանոնները և նշված վարկավորման պայմանները՝ յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ միասին, կազմում են վարկային (կրեդիտավորման) պայմանագիր` ամբողջությամբ ընդունելով դրանցում նշված պայմանները:
Հիշյալ պայմանագրով բանկը պատասխանողին 04.02.2019 թվականին տրամադրել է 3.154.000 ՀՀ դրամի վարկային գիծ՝ տարեկան 0 տոկոս դրույքաչափով, մինչև 16.02.2025 թվականը վերադարձնելու ժամկետով:
Վարկավորման կանոների 4.2 կետով սահմանվել է, յուրաքանչյուր վարկատեսակով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության միջոցները սահմանվում են վարկավորման պայմաններով:
Վարկավորման պայմաններով սահմանվել է, որ ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է ժամկետանց վարկի գումարի գծով 24 տոկոս:
Պատասխանողը նախազգուշացվել է պարտավորությունը կատարելու վերաբերյալ, սակայն պահանջը նրա կողմից չի կատարվել:
Այսպիսով, պատասխանողը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ և տույժեր, ինչպես նաև գոյացել են այլ պատավորություններ, և վերջինիս պարտքը բանկին 31.01.2022 թվականի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 4.169.164,50 ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք՝ 2.586.280 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 849.004,50 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 733.880 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները` հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը խնդրել է Ամալյա Արմենի Պետրոսյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել է 4.169.164,50 ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք՝ 2.586.280 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 849.004,50 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 733.880 ՀՀ դրամ, սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը 2.586.280 ՀՀ դրամ վարկի մնացորդի ժամկետանց մասի, այդ թվում ժամկետանց դարձող վարկի գումարների մնացորդին հաշվեգրել և բռնագանձել պայմանագրով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքաչափով տոկոսներ, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/13160/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 05-ին` ժամը «10:15»-ին, Երևան քաղաքի ընդհանուր առաջին ատյանի իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/13160/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 4.169.164,50 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից վարկի հիմնական պարտք՝ 2.586.280 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 849.004,50 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 733.880 ՀՀ դրամ,
դ) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու և կետանցի առկայության փաստերը,
ե) սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը 2.586.280 ՀՀ դրամ վարկի մնացորդի ժամկետանց մասի, այդ թվում ժամկետանց դարձող վարկի գումարների մնացորդի նկատմամբ տարեկան 24 տոկոս դրույքաչափով տոկոսների հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 05.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`