Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/2685/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru

ԵԴ2/2685/02/23

Մելինե Վանուշի Ասատրյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանին
/ՀՀ, ք.Երևան, Մհեր Մկրտչյան 8/1/

«Գլաձոր ՈՒՎԿ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1բ, 42

ԱՁ Անահիտ Ներսեսի Միքայելյանին
ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Խ.Խաչատրյան 1 նրբ.,10 տուն

Կարապետ Թելմանի Միքայելյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 31 շենք, բնակարան 138

Կարինե Թելմանի Միքայելյանին
ՀՀ, ք. Երևան, Խ.Խաչատրյան 1 նրբանցք,10 տուն

Արմեն Արտյոմի Ավետիսյանին
ՀՀ, ք. Երևան, Գր.Զոհարպի փողոց, 153 տուն

Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41Ա

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/2685/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ Մելինե Վանուշի Ասատրյանի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մելինե Վանուշի Ասատրյանի ընդդեմ «Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության, ԱՁ Անահիտ Ներսեսի Միքայելյանի, Կարապետ Թելմանի Միքայելյանի, Կարինե Թելմանի Միքայելյանի, Արմեն Արտյոմի Ավետիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մելինե Վանուշի Ասատրյանը 28.04.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության, ԱՁ Անահիտ Ներսեսի Միքայելյանի, Կարապետ Թելմանի Միքայելյանի, Կարինե Թելմանի Միքայելյանի, Արմեն Արտյոմի Ավետիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 03.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է արգելանքից հանել ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 31 շենք, բնակարան 138 հասցեում գտնվող անշարժ գույքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/2685/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «12:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/2685/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) շահագրգիռ անձ հանդիսանալու, մասնավորապես՝ Մելինե Վանուշի Ասատրյանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրության և/կամ ՄԻԵԴ նախադեպային իրավունքով սահմանված Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականության իրավունքի» հիմքերի առկայության փաստը,
բ) ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 31 շենք, բնակարան 138 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ արգլանք կիրառված լինելու փաստը,
գ) Գույքի արգելանքի տակ գտնվելը խախտում է հայցվորի՝ այդ գույքից անարգել օգտվելու՝ կոնվենցիոն իմաստով սեփականության իրավունքը:
դ) Գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`