Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am,
գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru

ԵԴ2/0387/02/23

Թամարա Ղարիբի Սարգսյանին
/ք,Երևան, Ավան, Ալմա Աթայի 60 տուն/

Թամարա Ղարիբի Սարգսյանի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանին
/ք,Երևան, Տիգրան Մեծի 40 շենք, բնակարան 85/

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ին
/ՀՀ, ք,Երևան, Ռուբինյաց փողոց 27/

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ-ին
/ՀՀ, ք,Երևան, Արշակունյաց պողոտա, թիվ 5 շենք/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ Թամարա Ղարիբի Սարգսյանի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Ղարիբի Սարգսյանի ընդդեմ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպության` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Թամարա Ղարիբի Սարգսյանը 14.04.2023թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» ՀԿ -ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մ.Տաշչյան) 24.04.2023թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Տաշչյանը 16.05.2023թ. կայացրել է որոշում ինքնաբացարկ հայտնելու մասին:
Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործը 18.05.2023 թվականին մակագրվել և 22.05.2023 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Թամարա Ղարիբի Սարգսյանի սեփականության իրավունքը 288 քմ մակերեսով անշարժ գույքի (հողամաս) նկատմամբ:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը «12:20»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/0387/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) որ հասցեում է գտնվում 288 քմ մակերեսով անշարժ գույքը և որոնք են այդ անշարժ գույքի ելակետային տվյալները,
բ) Վեճի առարկա հանդիսացող 288 քմ մակերեսով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպությանը:
գ) Վեճի առարկա հանդիսացող 288 քմ մակերեսով անշարժ գույքը հայցվորը տիրապետել է բարեխիղճ, բացահայտ, գույքը տիրապետել է որպես սեփականը, տիրապետումը տասը տարի և անընդմեջ է: Նշված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
դ) «Հայաստանի ԴՕՍԱԱՖ Համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպությունը հրաժարվել է ՀՀ, ք. Երևան, Շրջանային փողոց, 100 բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 27.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`