Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/8266/02/22

Անահիտ Գառնիկի Ավետիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Գագիկ Խաչիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Փառքուհի Գագիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Խաչիկ Գագիկի Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Զարյան փողոց, 24Ա(24/2)/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 22.02.2022 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ.Նախշքարյան) 07.03.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործը 21.03.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
«Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարանին խնդրել է սեփականության իրավունքով բանկին պատկանող ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Զարյան 24/2 (նույն՝ ՀՀ, ք. Երևան, Զարյան փողոց, 24ա) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարել պատասխանողներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «10:10»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/8266/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Զարյան 24/2 (նույն՝ ՀՀ, ք. Երևան, Զարյան փողոց, 24ա) հասցեի անշարժ գույքի սեփականատերը:
բ) անշարժ գույքը գտնվում է Անահիտ Գառնիկի Ավետիսյանի, Գագիկ Խաչիկի Ղազարյանի, Փառքուհի Գագիկի Ղազարյանի, Խաչիկ Գագիկի Ղազարյանի տիրապետության տակ,
գ) Պատասխանողներն անշարժ գույքը տիրապետում և օգտագործում են ապօրինի կերպով՝ առանց օրենքով և (կամ) գործարքով սահմանված հիմքերի:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը, այդ թվում՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Զարյան 24/2 (նույն՝ ՀՀ, ք. Երևան, Զարյան փողոց, 24ա) հասցեի անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ






Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`