Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Հենրիկ Հրաչիկի Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն խճուղի, 4 շենք, 38 բնակարան/

Ուղարկվում է Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Առդիր` որոշումը՝ 2 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.09.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն 09.06.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասի:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.689.170,50 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշիվների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Կարապետ Քեշիշյանի կողմից 17.12.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 10.01.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2023 թվականի որոշմամբ 2023 թվականին մարտի 13-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ հայցվորի (այսուհետ նաև՝ բանկ) և պատասխանող Հենրիկ Հրաչիկի Հարությունյանի միջև 06.03.2020 թվականին կնքված թիվ 858141 «Սպառողական վարկավորման պայմանագրի» հիման վրա վերջինիս տրամադրվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարկ, տարեկան 18.5% տոկոսադրույքով, մինչև 25.02.2023 թվականը վերադարձման պայմանով:
Ըստ վարկային պայմանագրի 3.1 կետի` վարկառուի կողմից բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունների /այսուհետ՝ Հիմնական պարտավորություն/ պատշաճ կատարումն ապահովված է վարկի միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքի (ապրանքների) գրավով, ինչպեն նաև վարկառուի դրամական հոսքերով:
Ըստ վարկային պայմանագրի 5.4.2 կետի` նախատեսված ժամկետում և կարգով Բանկին վերադարձնել ստացված Վարկը և վճարել դրա օգտագործման համար սահմանված տոկոսները, պայմանագրով նախատեսված մյուս վճարները:
Վարկային պայմանագրի համաձայն՝ վարկառուն պարտավոր է վարկի մարման կետանցի դեպքում վճարել տույժ՝ ժամկետանց վարկի 0.15%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար, տոկոսի վճարման կետանցի դեպքում վճարել տույժ՝ ժամկետանց տոկոսի 0.4%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարկառուն խախտել է պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում վարկառուի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 13.05.2022 թվականի դրությամբ կազմել է 2.689.170,50 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդ` 1.582.872,10 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս՝ 956.508,60 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոս՝ 418.754,20 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս` 412.721,90 ՀՀ դրամ, հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս՝ 134.796 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 345.796 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 206.928,80 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 352-րդ, 408-րդ, 887-րդ, 881-րդ հոդվածները` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը խնդրել է պատասխանող Քրիստինե Լևոնի Գրիգորյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.689.170,50 ՀՀ դրամ, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարը, սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, բայց ոչ ավել քան պայմանագրի ժամկետի ավարտը՝ 25.02.2023 թվականը վարկի մնացորդի՝ 1.582.872,10 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել տոկոսներ՝ վարկային պայմանագրով նախատեսված տարեկան 18.5 տոկոսի չափով, սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկի մնացորդի ժամկետանց մասի՝ 956.508,60 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.15 տոկոսի չափով տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար, և հաշվարկված տոկոսի ժամկետանց մաս հանդիացող 412.721,90 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.4 տոկոսի չափով տույժ:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը «10:15»-ին, Երևան քաղաքի ընդհանուր առաջին ատյանի իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/30174/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.689.170,50 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից վարկի մնացորդ` 1.582.872,10 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս՝ 956.508,60 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոս՝ 418.754,20 ՀՀ դրամ, որից ժամկետանց մաս` 412.721,90 ՀՀ դրամ, հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս՝ 134.796 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 345.796 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 206.928,80 ՀՀ դրամ,
դ) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու և կետանցի առկայության փաստերը,
ե) սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, բայց ոչ ավել քան պայմանագրի ժամկետի ավարտը՝ 25.02.2023 թվականը վարկի մնացորդի՝ 1.582.872,10 ՀՀ դրամի նկատմամբ տարեկան 18.5 տոկոսի չափով հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
զ) սկսած հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկի մնացորդի ժամկետանց մասի՝ 956.508,60 ՀՀ դրամի նկատմամբ վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.15 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
է) սկսած հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից ժամկետանց տոկոսի՝ 412.721,90 ՀՀ դրամի նկատմամբ վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.4 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ











Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`