Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16578/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/16578/02/22

Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարու ներկայացուցիչ
Ալեքսանդր Սահակյանին
ք.Երևան, Մամիկոնյանց 23շ., բն. 34

Միևնույն ժամանակ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Բեհռուզ Շոքրոլլահի Համդարիին
ք.Երևան, Կ.Ուլնեցու փող., 2-րդ փակուղի, 1 շենք, 11 բնակարան

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/16578/02/22 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարու ընդդեմ Բեհռուզ Շոքրոլլահի Համդարու` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարու ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը 08.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բեհռուզ Շոքրոլլահի Համդարու՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը 11.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2022թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարու ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 10.05.2022թ. մակագրվել և 11.05.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարու ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը ներկայացված հայցադիմումով դատարանին խնդրել է ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/16578/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «12:00»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/16578/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Բեհռուզ Շոքրոլլահի Համդարիին,
բ) ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրի կնքման միջոցով,
գ) ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի գումարը հայցվորի կողմից փաստացի վճարված լինելու փաստը,
դ) Բեհռուզ Շոքրոլլահի Համդարիին կատարել է այպիսի գործողություններ, որոնք վկայում են ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքից հրաժարվելու փաստի մասին,
ե) ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Ֆառռոխ Շոքրոլլահի Նամդարիի սեփականության իրավունքը ճանաչելու օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը:
3.2. Պատասխանոը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ










Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`