Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16190/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/16190/02/20

Հայցվոր Հրայր Սահակի Ստեփանյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Աղաբաբյան փողոց, 6

Հայցվոր Հրայր Սահակի Ստեփանյանի
ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանին
ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 3-րդ զանգված, ½ շենք, բնակարան 19

Միևնույն ժամանակ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Պատասխանող ԱՁ Սեդա Տաղլեանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Աղաբաբյան 4/1

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ
Երևանի քաղաքապետարանին
ՀՀ, ք. Երևան, Արգիշտի փողոց, 1

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ
Արտյոմ Արզոյանին
ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Շիրազի փողոց, 12 շենք, բնակարան 53

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/16190/02/20 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրայր Սահակի Ստեփանյանի ընդդեմ ԱՁ Սեդա Տաղլեանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Արտյոմ Արզոյանի` վտանգ ստեղծող գործողությունն արգելելու և ապօրինի զավթած ճանապարհը բացելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հրայր Սահակի Ստեփանյանը 04.06.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱՁ Սեդա Տաղլեանի՝ վտանգ ստեղծող գործողությունն արգելելու և ապօրինի զավթած ճանապարհը բացելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 15.06.2020 թվականին որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/16190/02/20 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2022 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանը և Արտյոմ Արզոյանը ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
Հրայր Սահակի Ստեփանյանը ներկայացված հայցադիմումով դատարանին խնդրել է արգելել ԱՁ Սեդա Տաղլեանին Երևան քաղաքի Աղաբաբյան 4/1 հասցեում ծանր տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման գործունեությունը: Խնդրել է նաև վերացնել ԱՁ Սեդա Տաղլեանի կողմից Երևան քաղաքի Աղաբաբյան 4/1 հասցեին կից հողամասի և ճանապարհի ապօրինի զավթումը՝ վերականգնելով մինչև իրավունքի խախտումը եղած փողոցի նախկին վիճակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/16190/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 04-ին` ժամը «12:00»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/16190/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) ք. Երևան, Դավթաշեն, Աղաբաբյան փողոց, 6 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստը,
բ) պատասխանող ԱՁ Սեդա Տաղլեանի ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը,
գ) վնասի առկայության և/կամ դրա իրական վտանգի առկայության փաստերը,
դ) վնասի ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,
ե) Պատասխանող ԱՁ Սեդա Տաղլեանի՝ ք. Երևան, Աղաբաբյան 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստը,
զ) ծանր տեխնիկայի վերանորոգման և սպասարկման գործունեությունն առանց օրենքով սահմանված հիմքերի և/կամ այդ պահանջների խախտմամբ կատարվելու փաստը,
է) պատասխանող ԱՁ Սեդա Տաղլեանի կողմից Երևան քաղաքի Աղաբաբյան 4/1 հասցեին կից հողամասի և ճանապարհի ապօրինի զավթման փաստը,
ը) Հայցվորի սեփականության իրավունքը խախտված լինելու փաստը, մասնավորապես այն, որ հայցվորն ամբողջությամբ կամ մասնակիորեն զրկված է իր գույքն ըստ նպատակային նշանակության ազատ օգտագործելու և տիրապետելու իրավունքներից:
3.2. Պատասխանող ԱՁ Սեդա Տաղլեանը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`