Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«26» հոկտեմբերի 2023 թվական Վարչական գործ թիվ ՎԴ/8436/05/23 Հայցվոր «ՍՈՍ ՍԱՔՈ» ՍՊ ընկերությանը /ք. Երևան, Բագրատունյաց 1-ին նրբանցք, 9-31/

09.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, ծանոթանալով «ՍՈՍ ՍԱՔՈ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՍՈՍ ՍԱՔՈ» ՍՊ ընկերության կողմից 23.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունքի՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունքի՝ 27.08.2023թ. «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 24.10.2023թ:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հայցադիմումին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով:
Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Ելնելով վերոգրյալից Դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով ենթակա է վճարման 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Այսինքն՝ հայցվորը չի վճարել պետական տուրքի գումարը՝ 10.000 ՀՀ դրամ և չի ներկայացրել միջնորդություն՝ պետական տուրքի արտոնություն կիրառելու վերաբերյալ՝ կցելով իր անվճարունակությունը հավաստող ապացույցներ /«Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, Վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ/:
Տվյալ դեպքում հայցադիմումը վերադարձնելու իրավական հիմք են հանդիսանում Վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Գործն ի պաշտոնե քննելու սկզբունքի շրջանակներում, ելնելով հայցվորի իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նկատառումներից, Դատարանն առաջարկում է հայցվորին հայցադիմումը կրկին ներկայացնելիս կցել 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ ներկայացնել պետական տուրքի արտոնության կոնկրետ տեսակ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ կցելով սեփական անվճարունակությունը հավաստող ապացույցներ:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ հայցվորը հայցադիմումին կցել է բոլորովին այլ վարչական ակտ, այն է՝ 03.10.2023թ. «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը /Վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ/:
Տվյալ դեպքում հայցադիմումը վերադարձնելու իրավական հիմք են հանդիսանում Վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Գործն ի պաշտոնե քննելու սկզբունքի շրջանակներում, ելնելով հայցվորի իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նկատառումներից, Դատարանն առաջարկում է հայցվորին հայցադիմումը կրկին ներկայացնելիս կցել 27.08.2023թ. «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը կամ հայցադիմումի խնդրամասում վիճարկել 03.10.2023թ. «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 132-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

«ՍՈՍ ՍԱՔՈ» ՍՊ ընկերության հայցադիմումը վերադարձնել:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`