Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ1/2385/02/23

10.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am

Գործ ՇԴ1/2385/02/23
«09» նոյեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե-



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Լյուդվիկ Ալեքսանդրի Քաջաջյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան, Շիրակ 4 փողոց, տնակ 1)



ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշումը՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/2385/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ


08 նոյեմբերի 2023թ. ք. Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), ուսումնասիրելով թիվ ՇԴ1/2385/02/23 քաղաքացիական գործի նյութերն ըստ հայցի Լուսինե Հրաչյայի Կնյազյանի ընդդեմ Լյուդվիկ Ալեքսանդրի Քաջաջյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քննարկելով թիվ ՇԴ1/2385/02/23 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 28.08.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Լուսինե Հրաչյայի Կնյազյանի հայցադիմումն ընդդեմ Լյուդվիկ Ալեքսանդրի Քաջաջյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձյան՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը բացակայում է, այն, որ ներկայացվել է ամուսնալուծության վերաբերյալ պահանջ, այն, որ պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, ինչպես նաև այն, որ արագացված դատաքննություն կիրառելու օրենսդրական այլ արգելք առկա չէ, Դատարանը գտնում է, որ գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 305-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ1/2385/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Հրաչյայի Կնյազյանի ընդդեմ Լյուդվիկ Ալեքսանդրի Քաջաջյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 01-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼԼԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ








Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`