Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/3228/04/23 «ԹԻ ԸՆԴ ԷՍ ՍԹՈՆ» ՍՊԸ տնօրեն՝ Տիգրան Նորիկի Սիմոնյանին

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/3228/04/23 10.11.2023թ.
ԴԴ-9.2-

«ԹԻ ԸՆԴ ԷՍ ՍԹՈՆ» ՍՊԸ
տնօրեն՝ Տիգրան Նորիկի Սիմոնյանին
/ք. Աբովյան, 2201, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, բն. 24/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԹԻ ԸՆԴ ԷՍ ՍԹՈՆ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 03557483, հաշվառման համարը՝ 42.110.1176349, հաշվառման ամսաթիվը՝ 05.05.2021թ., հասցե՝ քաղաք Աբովյան, 2201, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, բնակարան 11, տնօրեն՝ Տիգրան Նորիկի Սիմոնյան, հասցե՝ քաղաք Աբովյան, 2201, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, բնակարան 24) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 13.10.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԹԻ ԸՆԴ ԷՍ ՍԹՈՆ» ՍՊ ընկերությանը և ընկերության տնօրեն` Տիգրան Նորիկի Սիմոնյանին՝ դիմողի կողմից համապատասխանաբար որպես պարտապանի հասցեներ նշված՝ ք. Աբովյան, 2201, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, բն. 11 և ք. Աբովյան, 2201, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, բն. 24 հասցեներով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չպահանջված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 10.11.2023թ-ի որոշմամբ «ԹԻ ԸՆԴ ԷՍ ՍԹՈՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`