Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/3370/04/23 «ԱՐԽԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/3370/04/23 10.11.2023թ.
ԴԴ-9.2-

«ԱՐԽԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
/ք. Երևան, Արաբկիր 0037, Ազատության պողոտա, 11ա շենք, բն. 15/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱՐԽԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 00234068, հաշվառման համարը՝ 264.110.1170418, հաշվառման ամսաթիվը՝ 31.03.2021թ., տնօրեն՝ Գենադի Յուրիի Դոլուխանյան, հասցե՝ քաղաք Երևան, Արաբկիր 0037, Ազատության պողոտա, 11ա շենք, բնակարան 15)սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 26.10.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԱՐԽԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ք. Երևան, Արաբկիր 0037, Ազատության պողոտա, 11ա շենք, բն. 15 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 10.11.2023թ-ի որոշմամբ «ԱՐԽԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`