Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0746/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Գագիկ Հարությունի Միքայելյանին
հասցեն՝ ք Ալավերդի, Սանահին կայարան 44/30


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Բարսեղ Միքայելյանի ընդդեմ Գագիկ Միքայելյանի, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ՝ Թումանյանի տարածքային նախկին նոտար Սամվել Հակոբի Մայիլյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Թովմաս Ճարոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի՝ ժառանգության ընդունման հիմքով ժառանգական գույքի 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և, որպես հետևանք, ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, պատասխանող Գագիկ Միքայելյանի և երրորդ անձ Թովմաս Ճարոյանի միջև վիճելի անշարժ գույքի նկատմամբ 06.12.2017թվականին կնքված և ՀՀ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի կողմից հաստատված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից վերոհիշյալ առուվաճառքի պայմանագրի հիման վրա Թովմաս Ճարոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի համապատասխան պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 23․01․2024 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`