Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/6889/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/6889/02/23
30.10.2023թ.

Պատասխանող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 շենք/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ «Ավտո Էսպերտ Փորձագիտական» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շ. Շահամիրյան փողոց, 1 շենք, բնակարան 123-124

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/6889/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Ստեփանի Վարդանյանի ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ավտո էքսպերտ փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Գագիկ Ստեփանի Վարդանյանը 20.02.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.02.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 01.03.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.03.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ «Ավտո էքսպերտ փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Գագիկ Ստեփանի Վարդանյանը ներկայացված հայցապահանջով խնդրել է անվավեր ճանաչել 22.11.2022 թվականին «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից կայացված Գագիկ Ստեփանի Վարդանյանին ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ CT21079027-2 որոշում-ծանուցումը, պատասխանող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից հօգուտ Գագիկ Վարդանյանի բռնագանձել 821.000 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/6889/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 01-ին` ժամը «15:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/6889/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Գագիկ Ստեփանի Վարդանյանի և «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում տրանսպորտային միջոցին 821.000 ՀՀ դրամի չափով վնաս պատճառվելու փաստերը,
գ) «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից կայացված Գագիկ Ստեփանի Վարդանյանին ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ CT21079027-2 որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու հիմքերի առկայության փաստը,
դ) 821.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում վճարելու «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության պարտավորության առկայության փաստը:
ե) Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և պահանջվող գումարի չափի ողջամիտ լինելու փաստերը,
զ) 60.000 ՀՀ դրամի՝ որպես ավտոտեխնիկական փորձաքննության գումարի և 40.000 ՀՀ դրամի՝ որպես ապրանքագիտական փորձաքննության համար գումարի վճարված լինելու փաստերը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշման իրավաչափությունը։
4․ Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`