Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0617/02/16 քաղաքացիական գործով Որպես երրորդ անձ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԵՎԱՆԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

14.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԵՎԱՆԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ
(Հասցե` Լոռու մարզ, գ. Գուգարք)


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ընդդեմ Վարդևան Սամվելի Ալավերդյանի, երրորդ անձ Էլիզա Հակոբի Թուֆենկչյան, Անդրանիկ Վարդևանի Ալավերդյան` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 2023 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`