Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34860/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ թիվ՝ ԵԴ/34860/02/21

Պատասնող՝ Բաբկեն Ղազարյան
հասցե՝ Լոռու մարզ, Սպիտակ, Օդկայան 5 տն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 5-ին
ծանոթանալով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Բաբկեն Ժիրայրի Ղազարյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանող՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) կողմից 17.12.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու, պարզեցված վարույթի կարգով քննելու և հայցի ապահովման միջնորդությունը քննության առնելու մասին որոշում:
Ընկերության ներկայացուցչի կողմից 15.03.2021 թվականին Դատարան է ներկայացվել դիմում՝ հայցադիմումում տեղ գտած վրիպակն ուղղելու մասին:
Դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) կողմից 23.03.2021 թվականին կայացվել է դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու վերաբերյալ որոշում:
Դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 13.07.2021 թվականին վերամակագրվել է դատարանի դատավոր Զ. Նախշքարյանին:
Դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 22.07.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյանի) կողմից 22.11.2021 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է:
Ընկերության ներկայացուցչի կողմից 20.01.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 23.02.2022 թվականին կայացվել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերակագնելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, իսկ 14.04.2022 թվականին վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումներ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 20.05.2022 թվականին կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.11.2021 թվականի վճիռը բեկանվել և ուղարկվել է ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյանի) կողմից 28.09.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյանի) կողմից 04.07.2023 թվականին կայացվել է պատասխանող Բաբկեն Ասատուրի Ղազարյանին՝ Բաբկեն Ժիրայրի Ղազարյանով փոխարինելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի գործուղման ժամկետը ավարտվելու հիմքով թիվ ԵԴ/34860/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Բաբկեն Ժիրայրի Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/34860/02/20 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` 010241962

Էլ. փոստ`