Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/0133/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Հայցվոր՝ Էմմա Գեղամի Մեսրոպյանին / Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փ․, 17 շ․, 1 բն /

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս


Թիվ ԱՎԴ2/0133/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր՝ Էմմա Գեղամի Մեսրոպյանին
/ Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փ․, 17 շ․, 1 բն /

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ2/0133/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Էմմա Գեղամի Մեսրոպյանի ընդդեմ Միսակ Սաշիկի Խանզադյանի՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և գույքի բաժանման պահանջի մասին, Հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդության քննությունը նշանակված է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 10։00-ին, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:
Նախագահող դատավոր՝ Գ.Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`