Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/7856/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



Պատասխանող՝ Վահան Հրաչիկի Գասպարյան /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փ., Ճարտարագիտական քոլ. Հնկց., 508-47/


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ/7856/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Քրիստինա Բենիկի Հայրապետյանի ի դեմս սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Գեորգիի Սահակյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վահան Հրաչիկի Գասպարյանի, Մելինե Վահանի Հայրապետյանի և Գայանե Վահանի Հայրապետյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Հատիսի փողոց, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան 508 սենյակից Քրիստինա Հայրապետյանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ բաժնեմասի առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ՝ յուրքանչյուրին 1/4 մասով բաշխելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2024թ. փետրվարի 19-ին ժամը 12:00-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 0222 2-03-98/:

Դատավորի օգնական` Ջ. Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`