Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/3812/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 99-րդ հոդվածի 3-րդ մաս

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվորի «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ
ք. Երևան, Կ․ Ուլնեցու 58/1


Պատասխանող՝ Արա Սպարտակի Հովհաննիսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան Դավիթ Բեկի 58/1

Ներկայացուցիչ՝ Լիանա Սամվելի Գրիգորյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան Ա․ Մանուկյան 1ա/19

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/3812/02/22

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» 06․11․2023 թվականի որոշումը:
Որոշման համաձայն թիվ ՍԴ/3812/02/22 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ 2023թ․ դեկտեմբերի 12-ին, ժամը 12։00, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն` ք.Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`