Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0924/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Լուսինե Շախբազյանին
ք. Երևան, Մայիսի 9/49

Շիրազ Ռուբիկի Գրիգորյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև, Շինուհայր, փ. 8, տ. 19

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0924/02/23

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ուղարկում եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2023 թվականի «Ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու եվ ոչ պատշաճ պատասխանողի կրած ծախսերի հատուցման հարցը քննարկելու մասին» որոշումը:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Բորիկ Հարությունի Մարտիրոսյանի և Շիրազ Ռուբիկի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը հրավիրվել է 01.02.2023 թվականին, ժամը 11:00-ին՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:


Դատավորի գործավար Ն. Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`