Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0175/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Մարգարիտ Համբարձումյանին
(ք. Երևան, Բագրատունյաց 4 նրբ., 36/1շ., 21բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Մարիաննա Սահակյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Մարգարիտ Համբարձումյան և Աղավնի Հովսեփյան՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող քաղաք Երևան, Գր. Արծրունու փողոց, 90 շենք, թիվ 1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի կոմիտեի կողմից 12.04.2019 թվականին կատարված Մարգարիտ Համբարձումյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 03.04.2024 թվականի ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`