Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47485/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ Աննա Սուրիկի Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նաև Պատասխանող), պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի, Աննա Սուրիկի Թադևոսյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի, Աննա Սուրիկի Թադևոսյանի՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 23.11.2023 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`