Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/1669/02/10 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում

20.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 78-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԿԴ/1669/02/10
16.11.2023 թվական


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Ազնիվ Քյարամի Մարգարյանին
/ՀՀ ք. Երևան, Նորքի, 6 փողոց, 7 տուն/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1669/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Մեխակի Լազարյանի ընդդեմ Ազնիվ Քյարամի Մարգարյանի, Նաիրա Արշալույսի Ղազարյանի, Արշալույս Հայկի Ղազարյանի, Գևորգ Յաշայի Մովսիսյանի, Երևանի Նոր-Նորքի ոստիկանության, Երևանի Նոր-Նորքի քննչական բաժնի, Երևանի Նոր-Նորքի դատախազության և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Մ.Տեր-Թորոսյանի` 2007 թվականի օգոստոսի 25-ին պատշաճ ձևով չկնքված, կեղծ և շինծու գործարքն առոչինչ համարելու, անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում` խախտված իրավունքները պաշտպանելու` մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու, Նոր Նորքի քննչական բաժնի որոշումը և դրանից բխած որոշումներն անօրինական, անհիմն, անարդարացի և անվավեր ճանաչելու, վնասները հատուցելու, Ազնիվ Քյարամի Մարգարյանից, Նաիրա Արշալույսի Ղազարյանից, Արշալույս Հայկի Ղազարյանից և ապօրինի գործողություններ թույլ տված, օրենքին չհամապատասխանող ակտեր կայացրած պաշտոնատար անձանցից 569.265 ՀՀ դրամ գումար և ճշգրտման ենթակա մյուս գումարները գանձելու (հաշվի առնել 183.510 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ վճարման կարգադրությունը), Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի 16 շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ պարտապանների համատեղ սեփականության իրավունքում նրանց բաժիններն առանձնացնելու, դրանց վրա հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով բռնագանձում տարածելու, դատական ծախսերի վճարումը պատասխանողների վրա դնելու, մինչև մյուս գումարների հետ նրանց գույքից գանձումը վճարումը հետաձգելու, Նոր Նորքի տարածքի իրավապահ մարմինների և այլ անձանց կողմից հայցվորի արժանապատվությունը վիրավորող գործողությունների (անգործությունների) հարցերի, այդ թվում` հետաքննիչ Հայկ Սիմոնյանի կողմից հայցվորի արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները հերքելու, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Մարատ Տեր-Թորոսյանի թերացումների վերաբերյալ, Դատարանի նախաձեռնությամբ ըստ ներկայացված և Դատարանում ձեռքբերված ապացույցների լրացուցիչ` քրեական օրենսգրքով չթույլատրվող արարքների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վճիռ կայացնելու պահանջների մասին:
Սույն գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 14.12.2023 թվականին, ժամը 17:40-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին պատշաճ լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:


Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`