Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/12816/02/23 քաղաքացիական գործով Արսեն Մխիթարի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/12816/02/23





ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.10.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Ա. Մկրտչյան), ծանոթանալով Գոռ Մխիթարի Հակոբյանի, Մարինե Սանասարի Դանիելյանի, Նազելի Գոռի Հակոբյանի, Հրաչյա Գոռի Հակոբյանի (ներկայացուցիչ՝ Լ. Առուստամյան) կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ

Գոռ Մխիթարի Հակոբյանը, Մարինե Սանասարի Դանիելյանը, Նազելի Գոռի Հակոբյանը, Հրաչյա Գոռի Հակոբյանը 10.07.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արմեն Մխիթարի Հակոբյանի, Տիգրանուհի Մխիթարի Հակոբյանի՝ Գոռ Հակոբյանին 26.11.2020 թվականին մահացած Ալվարդ Ղոչաղյանի ժառանգական զանգվածի՝ իրեն հասանելիք 1/3 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգությունը սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով բաժանելու, հայցվորներին և պատասխանող երին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բնեղենով հայցվորների բաժինը առանձնացնելու, իսկ անհանրինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանւր համատեղ սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, որը նույն որը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, որը դատավոր Ա. Մկրտչյանի 25.07.2023թ. որոշմամբ վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին է ներկայացվել 26.09.2023թ., իսկ դատավորի աշխատակազմին է տրամադրվել 27.09.2023 թվականին:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Հայցադիմումի սկզբնական ներկայացման օր համարել 10.07.2023թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`