Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/18170/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցւոմ

21.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Նազիկ Էդիկի Մաշուրյանին
/ՀՀ, ք.Երևան, Իսակով 4 շ., բն. 9/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Նազիկ Էդիկի Մաշուրյանի, Սիրուշ Վանիկի Ակլունցի և Արա Գևորգի Ծատրյանի՝ անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին թիվ ԵԴ/18170/02/18 քաղաքացիական գործը:

2023թ. նոյեմբերի 15-ին, ժամը 10:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 02-ին, ժամը 10:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ/18170/02/18 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023թ. նոյեմբերի 15-ի որոշումը:

Միաժամանակ․
2023թ. նոյեմբերի 15-ի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, պահանջել է դատարան ներկայացնել համապատասխան ապացույցների բնօրինակները, կամ դրա անհնարինությունը հիմնավորելու դեպքում պատշաճ վավերացված պատճենը, հայերեն կամ պատշաճ հայերեն թարգմանությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`