Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5511/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Թիվ ԵԴ/5511/02/23

Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ ,ՌՈՒԺ-ՓԱՅԼե ՍՊԸ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 46 շենք, 28 բն.

Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/5511/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ,Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի ընդդեմ ,ՌՈՒԺ-ՓԱՅԼե ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման և վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջների մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 22.01.2024թ., ժամը 15:45-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ


Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10240821

Էլ. փոստ`