Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/64233/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անժելա Վալոդյայի Թորիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 08.12.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անժելա Վալոդյայի Թորիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 09.12.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.267.946,90 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Անժելա Վալոդյայի Թորիկյանին պատկանող գույքի վրա` բացառությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում առկա հաշվեհամարների և գրավադրված գույքի:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք, և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների բաժնի կողմից 28.02.2023 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 23.08.2023 թվականին:
Պատասխանող Անժելա Վալոդյայի Թորիկյանի նուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները վերադարձվել են դատարան՝ «տեղափոխված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Անժելա Վալոդյայի Թորիկյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անժելա Վալոդյայի Թորիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 04.12.2023 թվականին, ժամը 10:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`